«Հորդորում ենք Թուրքիայի եւ Հայաստանի իշխող եւ ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերին կատարել իրենց պարտքը եւ ձեռնարկել երկու պետությունների եւ հասարակությունների միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված անհրաժեշտ քայլեր՝ մասնավորապես, իրականացնելով դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ սահմանները բացելու վերաբերյալ երկկողմանի արձանագրությունները: Այս ուղղությամբ առաջընթացը եւ Թուրքիայում ժողովրդավարական ձեւափոխումների գործընթացը բարենպաստ միջավայր կձեւավորեն Հայոց ցեղասպանության ցավալի խնդրին անդրադառնալու համար», - ասված է հայտարարությունում:
Հայտարարության հեղինակները նաեւ Թուրքիայի իշխանություններին առաջակում են հրաժարվել «հայ-թուրքական երկխոսությանը խոչընդոտող» Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301 հոդվածից:
Լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով հարցին, թե արդյո՞ք մտավախություն չունեն, որ նման հայտարարության տակ ստորագրելուց հետո կենթարկվեն հետապնդումների, Թուրքիայի Մարդու իրավունքների ընկերակցության ներկայացուցիչ Յուսուֆ Ալատասը պատասխանեց, թե իրենք իրավապաշտպաններ են եւ «ճշմարտության կողմնակիցներ», եւ չեն մտածում, թե ինչպիսի վերաբերմունքի կարժանան»:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք թուրք հասարակությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ եւ բացել սահմանները, Յուսուֆ Ալատասն արձագանքեց, թե Թուրքիայի շարքային քաղաքացիների մեծամասնությունը «հաստատապես ցանկանում է բարելավել հարաբերությունները»:
«Մենք ցանկանում ենք բացել այն դռները, որ կողպել են պաշտոնական կողմերը», - իր հերթին ասաց Թուրքիայի մարդու իրավունքների հիմնադրամի նախագահ Յավուզ Օնենը: