Թուրքական կառավարության այդ ծրագրի մասին Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում անձամբ փոխարտգործնախարարն է հայտարարել` խոսելով նաեւ հայ - թուրքական գործընթացի մասին:
«Հուսով ենք, որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հաշտեցման գործընթացը կշարունակվի եւ առաջիկա շաբաթների ընթացքում նաեւ դրական հանգուցալուծում կստանա», - ասել է Թուրքիայի փոխարտգործնախարարը:
Թուրքական կառավարության նույն բանագնացը նաեւ Հայաստան էր այցելել` չորեքշաբթի օրը: Նա հանդիպումներ է ունեցել Հայաստանի նախագահի եւ արտաքին գործերի նախարարի հետ, ինչից հետո պաշտոնական Երեւանը հայտարարեց, թե Թուրքիայի վարչապետն իր հատուկ բանագնացի միջոցով Հայաստանի նախագահի հետ հանդիպում է հայցել
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպելու` վերջինիս առաջարկը: Էրդողան - Սարգսյան հանդիպումը կկայանա երկու երկրների ղեկավարների` Վաշինգտոն կատարելիք այցի շրջանակներում:
Իր անունը նշել չցանկացած դիվանագիտական աղբյուրը Թուրքիայի արտգործնախարարությունում Hurriyet-ին ասել էր, թե Հայաստանում կայացած բանակցությունների ընթացքում թուրքական կողմը շատ հստակ շեշտել է կարգավորման գործընթացին իր հավատարմությունը։ «Այժմ մենք պետք է կիսենք մեր տպավորությունները Ադրբեջանի հետ», - նշել էր աղբյուրը` շատ բնական համարելով, որ իրենք խորհրդակցում են նաեւ ադրբեջանական կողմի հետ:
Թուրք դիվանագետի գնահատմամբ` դրա նպատակն է մեկ անգամ եւս շեշտել, որ պաշտոնական Անկարան կիսում է Բաքվի անհանգստությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։
«Ինչպես հայտնի է, այժմ շահարկվում է, որ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Օբաման կարող է համոզել Էրդողանին` որոշակիորեն հետ քաշվել կամ գնալ զիջումների Ղարաբաղի հարցում», - պարզաբանել է Hurriyet-ի անանուն աղբյուրը:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն էլ հաստատել է, որ «Անկարան մտադիր է շարունակել ջանքերը ստորագրած հայ - թուրքական արձանագրություններով նախատեսված երկկողմ հարաբերությունները զարգացնելու եւ Հարավային Կովկասում խաղաղություն ու կայունություն հաստատելու հարցում»։
«Մենք պետք է միասին հաղթահարենք առկա դժվարությունները խաղաղության մեր այս տեսլականի շրջանակներում», - Հունաստանի փոխարտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում հավելել է Դավութօղլուն։
Թուրքիայի արտգործնախարարը շեշտել է, որ Ֆերիդուն Սինիրլիօղլուն Երեւանում «շատ դրական եւ կարեւոր» հանդիպումներ է անցկացրել, եւ թուրք դիվանագետը հատուկ նամակով եւ ուղերձով կմեկնի Բաքու: Դավութօղլուն նաեւ խոսել է արտաքին միջամտության անթույլատրելիության մասին` պնդելով, թե հայ - թուրքական կարգավորման գործընթացը «պետք է զարգանա բնականոն հունով»։
«Մենք անկեղծորեն հավատում ենք, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կլինի արձանագրությունների տառին եւ ոգուն համապատասխան», - վստահեցրել է Դավութօղլուն։