Մատչելիության հղումներ

Կրթական բարեփոխումները մեկնաբանել է ԿԳ փոխնախարարը


ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյան
ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյան
ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը կարեւորում է Հանրակրթության մասին օրենքի գոյությունը` նշելով, որ Կրթության մասին օրենքից բացի, հարկավոր էր ստեղծել նաեւ մի օրենք, որով կկարգավորվեր հանրակրթական բարեփոխումների քաղաքականությունը:

Այսուհետ բոլոր ուսուցիչներն ատեստավորում կանցնեն, իսկ տնօրենի ընտրության համար յուրաքնաչյուր մանկավարժ այլեւս չի կարող հայտ ներկայացնել. մասնակցության իրավունք կտրվի միայն հավաստագիր ստանալուց հետո, որն էլ կգործի 5 տարի ժամկետով:

«Նախկինում տնօրենների ընտրության ժամանակ նախարարությունը միայն ներկայացուցիչ էր ուղարկում, իսկ նոր օրենքով` դպրոցական բոլոր խորհուրդներում կլինի նախարարության ներկայացուցիչ: Նախարարությունն այսուհետ ակտիվ մասնակցության եւ համապատասխան պատասխանատվություն կունենա տնօրենների ընտրության հարցում», - նշեց փոխնախարարը:

Ինչ վերաբերվում է ավագ դպրոցների հիմնախնդիրներին, Հանրակրթության մասին օրենքի համաձայն` առանձնացված ավագ դպրոցները գործում են ԿԳ նախարարության ենթակայության ներքո: Երկու տարի առաջ ընդունված ավագ դպրոցների հայեցակարգի համաձայն` նախատեսվում էր ստեղծել 150 ավագ դպրոց, սակայն որոշ բարդություններ են ծագել, եւ դրանց թիվը կնվազեցվի 120-ի:

Կայացման փուլում է նաեւ գնահատման նոր համակարգը. Գնահատման եւ թեստավորման կենտրոնն իրագործում է արտաքին գնահատման գործընթացները, այն ԿԳ նախարարության ստորաբաժանում չէ եւ գործում է կառավարության աշխատակազմի ենթակայության ներքո:

XS
SM
MD
LG