Ծնունդով Վանաձորից, Մոսկվայում կրթություն ստացած, ապա Երեւան վերադարձած երիտասարդ երգչուհին անգլերեն է երգում, բայց մշտապես ձգտում է իր կատարած երգերում հայկական տարրեր ներառել: Առաջիկայում պիտի պայքարի «Նոր ալիք»/«Новая волна» մրցույթում Հայաստանը ներկայացնելու համար:
Լայն Հանրությանը Անի Արզումանյան անունը հայտնի դարձավ «Եվրատեսիլ 2010»-ի նախընտրական փուլից, բայց նա Հայաստանում արդեն 4-րդ տարին է, որ համագործակցում է երաժիշտ Արսեն Ներսիսյանի հետ` աշխատելով բլյուզ, սոուլ, ջազ-ռոք ոճերում: Իսկ օրեր առաջ Անին «Տարվա հայտնություն» ճանաչվեց Ազգային երաժշտական մրցանակաբաշխության կողմից: