Մատչելիության հղումներ

Օբաման հույս է հայտնում, որ ՄԱԿ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի նկատմամբ


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հույս է հայտնել, որ առաջիկա շաբաթներին ՄԱԿ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի նկատմամբ:

Սպիտակ տանը ելույթ ունենալով Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, Օբաման ասել է, թե ներկայումս պաշտոնական Վաշինգտոնը համապատասխան աշխատանք է տանում իր գործընկերների հետ` Թեհրանի նկատմամբ նոր` արդեն թվով չորրորդ պատժամիջոցները սահմանելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG