Մատչելիության հղումներ

Սերբիայի խորհրդարանը քննարկում է Սրեբրենիցայի կոտորածների համար ներողություն հայցելու խնդիրը


Այսօր Սերբիայի խորհրդարանը քննարկում է 1995 թվականին Սրեբրենիցա բնակավայրում հազարավոր բոսնիացի մուսուլմանների սպանության համար ներողություն հայցելու խնդիրը։

Իշխող կուսակցությունների կողմից շրջանառության մեջ դրված բանաձեւի նախագծով Սերբիան ցավակցություն է հայտնում ողբերգության զոհերի համար եւ ներողություն խնդրում Բոսնիայի սերբական զորքերի կողմից գործված սպանությունները կանխելու համար անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու համար։ Բանաձեւը, սակայն, խուսափում է կոտորածները «ցեղասպանություն» բնորոշելուց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG