Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարը «հանգիստ» է բնութագրում իրադրությունը


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «հանգիստ» է բնութագրել իրադրությունը հայ-ադրբեջանական շփման գծում:

«Իրադրությունը հանգիստ է», - ասաց Սեյրան Օհանյանը՝ շարունակելով. - «Առաջին գծում միշտ էլ լարված պահեր եղել են: Նկատի ունեմ՝ փոխհրաձգություններ, նաեւ ժամանակ առ ժամանակ՝ մի քանի տարին մեկ, լինում են դիվերսիոն-հետախուզական խմբերի փորձեր՝ ներթափանցել: Բայց, ընդհանուր առմամբ, վիճակը վերահսկելի է: Մենք առաջին գծում ամբողջությամբ մարտական հերթապահության իրականացման ժամանակ հակառակորդի հետ շփման պայմաններում իրավիճակը վերահսկում ենք: Դեռ ավելին՝ շատ դեպքերում մենք պարտադրողի դերում ենք»:

Մոբիլիզացիայի եւ հավաքների մասին լուրերի վերաբերյալ նախարարն ասաց. - «Երեւի նախկին տարիներին զորահավաքային պատրաստությանը եւ զորահավաքային պատրաստականության հարցերին քիչ ուշադրություն է դարձվել: Ես գտնում եմ, որ եթե լինի պահ, երբ մենք ամբողջությամբ պիտի մեր երկիրը պաշտպանենք, ապա բանակը միայնակ չի լինելու, բանակը լինելու է մոբիլիզացիոն ռեսուրսների հետ միասին: Դրա համար իմ ղեկավարության ժամանակ մոբիլիզացիոն պատրաստությանը լուրջ ուշադրություն ենք դարձնում… Դա առօրյա պլանային միջոցառումներ են»:

Հարցին, թե որքանո՞վ է տեսնում պատերազմի վերսկսման վտանգ, Սեյրան Օհանյանը արձագանքեց. - «Ես մշտապես պատրաստվում եմ պատերազմի՝ որպես պաշտպանության նախարար: Բայց այսօր մեր վերլուծությունները, իրադրության գնահատումները այլ բանի մասին են ասում. այսինքն՝ պատերազմի վերսկսման նախադրյալներ չկան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG