Մատչելիության հղումներ

Դպրոցների բուֆետներում վտանգվում է երեխաների առողջությու՞նը


«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը դեռ անցյալ տարի Երեւանում եւ 4 մարզերում Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչների հետ միասին անցկացված ստուգումների միջոցով պարզել է, որ հանրակրթական դպրոցների բուֆետներում մի շարք սանիտարահիգիենիկ պայմաններ են խախտվում:

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանի խոսքով, իրենք որոշ դպրոցների սառնարանները բացելով պարզապես սարսափել են, քանի որ այնտեղ եղած մթերքը լուրջ վտանգ է ներկայացրել երեխաների առողջությանը: - «Մենք փտած միս ենք հայտնաբերել, օրինակ, 12-րդ հատուկ դպրոցում: Սառնարանում սառույցի մեջ հոտ էր գալիս, որդնած լոբի կար, սանհանգույցը չէր աշխատում», - պատմեց նա:

Այս տարի կազմակերպությունը Գյուղատնտեսության նախարարության հետ իր ստուգումները կսկսի մարտի վերջին, նախատեսել են կրկին այցելել դպրոցներ մարզերում եւ Երեւանում, ինչպես նաեւ 2 դասընթաց կազմակերպել բուֆետների աշխատակիցների համար:

Թեմայի հետքերով «Մաքլիբերթի»-ն այցելեց Քանաքեռ Զեյթուն համայնքում գտնվող թիվ 147 դպրոց, որտեղ տնօրինությունը ամեն կերպ խոչընդոտեց լրագրողի աշխատանքին, իսկ աշակերտներն ու նրանց ծնողները չթաքցրեցին իրենց կարծիքները:

Մայրաքաղաքի կենտրոնում գործող թիվ 2 դպրոցում էլ որպես բուֆետ ծառայում է դասասենյակներից մեկը, որտեղ փորձում են ապահովել սանիտարահիգիենիկ պայմանները: Ապրանքներն այստեղ, տնօրենի խոսքով, ներկրվում են ամեն օր, իսկ գները հնարավորինս փորձում են մոտեցնել խանութների գներին:

XS
SM
MD
LG