Մատչելիության հղումներ

Մերձավորարեւելյան կարգավորմամբ զբաղվող քառյակը կոչով դիմել է Իսրայելին


Մերձավորարեւելյան կարգավորմամբ զբաղվող քառյակը՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Եվրամիության արտաքին գերատեսչությունների ղեկավարները եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, կոչ են անում Իսրայելին զերծ մնալ գրավյալ տարածքներում նոր բնակարաններ կառուցելու ծրագրից։

Հայտարարությունը հնչել է այսօր Մոսկվայում՝ միջնորդների միջեւ կայացած հանդիպումից հետո։ Բանակցությունների արդյունքում քառյակը հայտարարություն է ընդունել, որտեղ հորդորել է կողմերին զսպվածություն ցուցաբերել եւ սկսել դեմ առ դեմ բանակցությունները, որոնք, միջնորդների համոզմամբ, կարող են 24 ամսվա ընթացքում բերել հակամարտության կարգավորմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG