2005 թվականին Արամ Աբրահամյանի եւ Դավիթ Մարտիրոսյանի նկարահանած ֆիլմի տեւողությունը 5 րոպե է, այն պատմում է 13 տարեկան երեխայի` Սաքոյի մասին։ Տղան ոչ մի տեղ չի սովորում, նա խոսում է իր գորշ առօրյայի մասին, երազում է երջանիկ լինել, աշխարհ տեսնել, սովորել դպրոցում, սակայն ընտանիքին նյութապես օգնելու համար ստիպված է գերեզմանաքարեր պատրաստել։
«Սաքո» կինոնկարը «Մանանա» պատանեկան կրթական-մշակութային կենտրոնի իրագործած նախագիծն է։
Այդ ոչ կառավարական կազմակերպությունը ստեղծվել է 1995 թվականին, զբաղվում է երեխաների հիմնախնդիրներով, պատրաստում է ֆիլմեր, զարգացմանը նպաստող կրթական խաղեր, հեռուստառադիոհաղորդումներ, իրականացնում է բազում այլ ծրագրեր։
«Սաքո» ֆիլմը արդեն մի քանի անգամ ցուցադրվել է Human Rights Watch-ի կինոփառատոններում։
Լոնդոնում բացվող փառատոնը կտեւի մինչեւ մարտի 27-ը։ Ծրագրում ընդգրկված են ֆիլմեր Իրանից, Պակիստանից, Սերբիայից, եվրոպական, ասիական, մերձավորարեւելյան եւ աֆրիկյան այլ պետություններից։
Փառատոնը բացվում է Հայիթիում աբսուրդի աստիճանի հասած քաղաքական ճգնաժամի մասին պատմող Ռաուլ Պեկի «Արեւադարձային Մոլոքը» ֆիլմով, որը նկարահանվել է նախքան այդ երկրում տեղի ունեցած աղետալի երկրաշարժը։
«Սաքո» ֆիլմի կցուցադրվի ուրբաթ օրը` մարտի 19-ին։