Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ԱԳՆ. «Մինսկի խմբում ռուսաստանցի համանախագահի փոփոխությունը չի նշանակում պաշտոնական Մոսկվայի դիրքորոշման փոփոխություն»


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում ռուսաստանցի համանախագահի փոփոխությունը չի նշանակում խմբում պաշտոնական Մոսկվայի դիրքորոշման փոփոխություն։ Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական լրատվական գոործակալության փոխանցմամբ` այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն:

«Կցանկանայի ընդգծել, որ Մինսկի խմբում Ռուսաստանի դիրքորոշումը ներկայացուցչով չէ պայմանավորվում, այն որոշում է Ռուսաստանի նախագահը եւ իրագործում է արտաքին գերատեսչությունը», - ասել է Նեստերենկոն։

Նրա խոսքերով` Յուրի Մերզլյակովը նոր նշանակում է ստանում, ինչը բնական է դիվանագետի համար։

Ռուսաստանյան լրատվական գործակալությունները ավելի վաղ հաղորդել են, որ Յուրի Մերզլյակովը զբաղեցնելու է Էստոնիայում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը, իսկ Մինսկի խմբի համանախագահ է նշանակվելու կադրային դիվանագետ Իգոր Պոպովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG