Մատչելիության հղումներ

Եվրոպայում ձերբակալվել են վրացական հանցավոր խմբավորմանը անդամակցելու մեջ կասկածվող յոթ տասնյակ անձինք


Եվրոպական մի շարք երկրներում իրականացված գործողությունների արդյունքում ձերբակալվել է 69 մարդ, ովքեր կասկածվում են վրացական հանցավոր խմբավորմանը անդամակցելու մեջ:

Իսպանիայի ոստիկանությունը հաղորդել է, որ կասկածյալներից 24-ը ձերբակալվել են այդ երկրում, հիմնականում Բարսելոնայում եւ Վալենսիայում: Ձերբակալվածները մեծ մասամբ վրացիներ եւ ռուսներ են:

Ձերբակալություններ են կատարվել նաեւ Ավստրիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում եւ Իտալիայում:

Վրացական հանցավոր խմբավորումը մեղադրվում է փողերի լվացման, շորթման, թմրադեղերի թրաֆիկինգի եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ:

Իսպանական ոստիկանությունը, որը այդ գործով հետաքննություն է նախաձեռնել դեռ մեկ տարի առաջ, «Տամբովսկայա-Մալիշեւսկայա» կոչվող խմբավորումը որակել է որպես «աշխարհի չորս խոշորագույններից մեկը»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG