Մատչելիության հղումներ

Րաֆֆի Օհանյանը` 4-րդ «Հայ Սուպերսթար»-ի հաղթող


Րաֆֆի Օհանյան
Րաֆֆի Օհանյան

Կիրակի կեսգիշերին հայտնի դարձավ «Շանթ» հեռուստաընկերության «Հայ Սուպերսթար - 4» նախագծի հաղթողի անունը: Հեռուստադիտողների sms քվեարկությամբ հաղթող ճանաչվեց 21-ամյա Րաֆֆի Օհանյանը` ծնունդով Սիրիայից, ընտանիքով Հայաստանում են հաստատվել 8 տարի առաջ:


Րաֆֆին այժմ սովորում է Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ֆակուլտետի չորրորդ կուրսում։ Եզրափակիչ փուլում նրա մրցակիցը` 22-ամյա Ռայիսա Ավանեսյանը, եւս սփյուռքահայ է` ծնունդով Իրանից:

«Հայ Սուպերսթար - 4» -ի հաղթող Րաֆֆի Օհանյանը արական սեռի առաջին «Հայ Սուպերսթար» -ն է: Նա ստացավ 1 միլիոն դրամ մրցանակ եւ 1 անվճար տեսահոլովակ նկարահանելու հնարավորություն:
XS
SM
MD
LG