Հինգշաբթի երեկոյան Շվեդիայի խորհրդարանը հաստատեց այն բանաձեւը, որով 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը որակվեց որպես ցեղասպանություն: Պաշտոնական Անկարան դիմեց կտրուկ հակաքայլերի` հետ կանչեց Շվեդիայում իր դեսպանին, վարչապետ Էրդողանը որոշեց չեղյալ հայտարարել մարտի 17-ին նախատեսված այցը Ստոկհոլմ:
Հայաստանին վերաբերող կարեւորագույն իրադարձություններից մեկը եւս տեղի է ունեցել արտերկրում. Վաշինգտոնում հրապարակվել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի հերթական զեկույցը` նվիրված աշխարհի տարբեր պոտություններում մարդու իրավունքների շուրջ ստեղծված կացությանը: Զեկույցի` Հայաստանին վերաբերող հատվածը այնքան էլ մխիթարական չէ:
Մանրամասները` «Մոլորակ» հանդեսում: Հաղորդումը պատրաստել են Հեղինե Բունիաթյանը, Ազա Բաբայանը, Հրաչ Մելքումյանը եւ Արմեն Քոլոյանը: