Մատչելիության հղումներ

Թուրքիան պաշտոնական բողոք է ներկայացնում Շվեդիայի դեսպանին


Այսօր Թուրքիայի արտգործնախարարություն է կանչվել Անկարայում Շվեդիայի դեսպան Քրիստեր Ասպը, որին պաշտոնապես բողոք է ներկայացվել երեկ Շվեդիայի խորհրդարանում ընդունված բանաձեւի կապակցությամբ, որով Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային ջարդերը ճանաչվել են որպես «ցեղասպանություն»։

Շվեդիայի դեսպանը Թուրքիայի արտգործնախարարությունում ունեցած հանդիպումից հետո հայտարարել է, թե պաշտոնական Ստոկհոլմի կարծիքով պատմությունը պետք է թողնել պատմաբաններին։ Դեսպանը նաեւ հույս է հայտնել, որ Թուրքիայի հետ «ջերմ, բարիդրացիական» հարաբերությունները կպահպանվեն։

Հինգշաբթի օրը Շվեդիայի խորհրդարանը ընդամենը 1 ձայնի առավելությամբ բանձեւ ընդունեց, որով «Շվեդիան ճանաչում է 1915 թվականի հայերի ցեղասպանությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG