Փարիզ կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի եւ Ազգային ժողովի նախագահ Բեռնար Ակուայեի հետ:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Ժերար Լարշեի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը ընդգծել է երկու երկրների խորհրդարանների առանձնահատուկ դերը հայ - ֆրանսիական հարաբերությունների հետագա խորացման գործում, բարձր է գնահատել Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի գործունեությունը եւ միջխորհրդարանական կառույցներում համագործակցության ներկա մակարդակը:
Նախագահ Սարգսյանը նաեւ ներկայացրել է Հայաստանի մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի, տարածաշրջանային խնդիրների եւ Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորման հեռանկարների վերաբերյալ:
Բեռնար Ակուայեի հետ հանդիպման ժամանակ նախագահը բարձր է գնահատել Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի Ֆրանսիա - Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամների ակտիվ գործունեությունը, ընդգծելով խմբի նախկին ու ներկա նախագահներ Ֆրանսուա Ռոշբլուանի եւ Ռենե Ռուքեի նշանակալի վաստակը հայ - ֆրանսիական բարեկամության ամրապնդման, հայ ժողովրդի համար առանցքային նշանակություն ունեցող խնդիրների շուրջ խմբի անդամների կողմից ցուցաբերվող սկզբունքային եւ անաչառ մոտեցման գործում:
Սերժ Սարգսյանը եւ Բեռնար Ակուայեն մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Այցի ավարտին Սերժ Սարգսյանը Փարիզում աշխատանքային ընթրիք է ունեցել ֆրանսահայ համայնքի մի խումբ ազդեցիկ ներկայացուցիչների հետ:
Նախագահի գլխավորած պատվիրակությունը այսօր երեկոյան Փարիզից կվերադառնա Երեւան: