Մատչելիության հղումներ

Ահմեդ Դավութօղլուն` տարվա լավագույն դիվանագետներից մեկը ըստ Foreign Policy-ի


Ահմեդ Դավութօղլու
Ահմեդ Դավութօղլու
Foreign Policy («Արտաքին քաղաքականություն») հանդեսը, որը հրատարակվում է Միացյալ Նահանգներում, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին ճանաչել է տարվա լավագույն դիվանագետներից մեկը` որպես «նոր Քիսինջեր» կամ «աշխարհի Քիսինջերներից մեկը»:

Foreign Policy-ն Washington Post-ի եւ Newsweek-ի հանդեսն է, որը հրապարակում է արտաքին քաղաքականությանը, դիվանագիտությանը, ռազմավարությանը վերաբերող նյութեր, վերլուծություններ եւ հետազոտություններ: Հանդեսը լավագույն դիվանագետներին բնորոշում է Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար, Նոբելյան մրցանակակիր Հենրի Քիսինջերի անունով, որի գործունեությունը ավելի քան 50 տարի ազդեցություն է թողել Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության վրա:

Հանդեսը Դավութօղլուին բնութագրում է որպես «պատմությունը սուր ընկալող ուսանող»: «Խիզախ ու հրապարակավ արտահայտվող Դավութօղլուն հավատում է օսմանյան փառքի վերականգնմանը, այնպես, որ Թուրքիան նորից ծանրակշիռ դեր ունենա Մերձավոր Արեւելքում: Նրա ղեկավարությամբ Թուրքիան ամրապնդում է կապերը արաբական աշխարհի հետ` ձգտելով միջնորդի դերակատարություն ստանձնել իսրայելա - արաբական հակամարտության կարգավորման գործում», - գրում Foreign Policy-ն:

Անդրադառնալով Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության համար Դավութօղլուի ջանքերին` հանդեսը մեջբերում է նրա խոսքերը. - «Թուրքիան կարող է եվրոպացի լինել Եվրոպայում ու ասիացի լինել Ասիայում, քանի որ երկուսն էլ մենք ենք»:

Տարվա մյուս լավագույններին հանդեսը ճանաչել է Սինգապուրի 86-ամյա նախկին վարչապետին, Բրազիլիայի արտգործնախարարին եւ Մեծ Բրիտանիայում Սաուդյան Արաբիայի նախկին դեսպանին, որը հետո դեսպան է եղել նաեւ Միացյալ Նահանգներում:

Յուրաքանչյուր տարի Foreign Policy-ն 4 մարդու լավագույնն է ճանաչում` նրանց ընդգրկելով իր սահմանած «աշխարհի Քիսինջերների» ցանկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG