Մատչելիության հղումներ

Չարլզ Դարվինի գիտական ժառանգությունը` երեւանյան ցուցահանդեսում


«Մոսկվա» կինոթատրոնի 2-րդ հարկի ճեմասրահում բացվել է «Darwin Now» ցուցահանդեսը, որը Բրիտանական խորհրդի ներդրումն է Չարլզ Դարվինի ծննդյան 200-ամյակին եւ նրա «Տեսակների ծագումը բնական ընտրության միջոցով» աշխատության 150-ամյակին նվիրված միջազգային տոնակատարություններում:

Ցուցադրությունը ներկայացնում է Դարվինի գրքի ակունքները, ընդգծում նրա հիմնական գաղափարները եւ բացատրում, թե ինչպես են դրանք մինչ օրս հիմք հանդիսանում կենսաբանության եւ բժշկության ոլորտների բազմաթիվ ուսումնասիրությունների համար: «Darwin Now»-ն ցուցադրվում է աշխարհի ավելի քան 25 երկրներում:

Ցուցահանդեսին զուգահեռ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա»-ի աջակցությամբ Երեւանի 10 դպրոցներում կիրականացվեն գիտական միջոցառումներ դպրոցականների համար£ Դրանք միտված են տարբեր հարցաշարերի, խաղերի, գլուխկոտրուկների եւ այլ հետաքրքրաշարժ վարժությունների միջոցով խրախուսելու երեխաներին զբաղվել կենսաբանությամբ եւ բնական գիտություններով£

«Darwin Now» ցուցահանդեսը «Մոսկվա» կինոթատրոնում կգործի մինչեւ մարտի 21-ը, այնուհետեւ կայցելի Երեւանի պետական համալսարան, ապա կշարունակի է շրջագայել տարբեր վայրերում:
XS
SM
MD
LG