Պարբերականի համաձայն, մասնավորապես, Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովում Հայոց ցեղասպանության շուրջ բանաձեւի ընդունումից հետո թուրք նախարարներն ու բարձրաստիճան պաշտոնյաները հետաձգել են բոլոր նախօրոք ծրագրված այցերը Վաշինգտոն։
Առաջինը Վաշինգտոն կատարելիք այցից հրաժարվել է Թուրքիայի առեւտրի նախարար Զաֆեր Չաղլայան, ով մարտի 19-ին թուրք գործարարների բավական մեծ խմբով պետք է մեկներ Միացյալ Նահանգներ։ Որոշումն ընդունվել է շաբաթասկզբին արտգործնախարարությունում տեղի ունեցած խորհրդակցությունների ժամանակ, որոնց մասնակցել է նաեւ ի նշան բողոքի Վաշինգտոնից Անկարա վերադարձած դեսպան Նամիք Թանը։
Թանը, ըստ թուրքական աղբյուրների, առաջիկա օրերին կշարունակի քննարկումները արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: «Առայժմ, սակայն, հստակ չէ` երբ է Թուրքիայի դեսպանը վերադառնալու Վաշինգտոն», - հայտարարել է արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։
Մինչեռ վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեքշաբթի օրը հստակ ընդգծել է, որ պաշտոնական Անկարան Միացյալ Նահանգներում դեսպան չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ հստակ չէ Հայոց ցեղասպանության շուրջ բանաձեւի հետագա ճակատագիրը։
«Փաստաթուղթն ընդունվեց բավական անբարենպաստ ժամանակահատվածում», - երեքշաբթի օրը հայտարարել է վարչապետ էրդողանը եւ հերթական անգամ հիշեցրել, որ այժմ Հայաստանն ու Թուրքիան ջանքեր են գործադրում երկկողմ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։
Հույս հայտնելով, որ Միացյալ Նահանգները պարզ քաղաքական քննարկումների պատճառով չի որոշի կորցնել Թուրքիայի նման ռազմավարական դաշնակցին` էրդողանը միաժամանակ ընդգծել է. - «Ոչինչ չունենք ասելու, եթե Վաշինգտոնը, այդուամենայնիվ, որոշի գնալ այդ քայլին. մենք կգնահատենք իրավիճակը առավել լայն տեսադաշտում եւ համապատասխան քայլեր կձեռնարկենք»։
Մինչ այդ, թուրքական Zaman-ը, վկայակոչելով Կոնգրեսի The Hill օրաթերթը, տեղեկացնում է, որ Հայոց ցեղասպանության շուրջ բանաձեւի աջակիցները առայժմ մտադիր չեն պնդել այն մոտ ապագայում Պալատի լիագումար նիստում քվեարկության դնելու վերաբերյալ։ «Կգնանք այդ քայլին միայն այն ժամանակ, երբ վստահ կլինենք, որ բավարար թվով աջակիցներ ունենք նախագիծը հաստատելու համար», - ասել է բանաձեւի համահեղինակ, հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆը։