Զրուցելով Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ահթո Լոբյակասի հետ, Ֆյուլեն Միության հարեւաններին հորդորել է իրենց հերթին նույն բնույթի գործնական կապեր հաստատել նաեւ Ռուսաստանի հետ։
«Եվրամիությունը եւ Արեւելյան հարեւանության ծրագրի երկրներն ունեն երկու ընդհանուր նպատակ, դրանք են` ազատ առեւտուրը եւ վիզային սահմանափակման վերացումը։ Դուք պատկերացում ունե՞ք, թե երբ է դա հնարավոր», - պատասխանելով այս հարցին` Շտեֆան Ֆյուլեն ասել է, թե դրանք հիմնարար խնդիրներ են, սակայն գոյություն ունի նաեւ երրորդը` խոսքը ընկերակցային համաձայնագրերի մասին է։
«Այդ ամենը` քաղաքական առավել խորը ընկերակցության եւ տնտեսական ինտեգրման հարց է։ Սա է այն անհրաժեշտ ճանապարհը, որն անցնելով, ի վերջո, հնարավոր կլինի հասնել եվրոպական տնտեսական տարածքին», - ասել է Շտեֆան Ֆյուլեն, ապա անդրադառնալով վիզաների թեմային` նշել, որ դրանց տրամադրման դյուրացումը նույնպես օրակարգում է։
Ֆյուլեի խոսքերով, Եվրամիությունը արդեն ունի որոշակի համաձայնություններ մի քանի երկրի հետ։ Լավ օրինակը Վրաստանն է։ Մնացած երկրների հետ էլ բանակցությունները շարունակվելու են։
Եվրոպական միության ընդարձակման եւ հարեւանության հետ հարաբերությունների գծով հանձնակատարը խոսել է նաեւ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին։
«Մենք ցանկանում ենք բարելավել կապերը Եվրոպայի այդ հատվածի հետ, սակայն դա չպետք է լինի երրորդ երկրների շահերի հաշվին», - ասել է հանձնակատարն ու պարզաբանել իր հայրենի Չեխիայի եւ Ռուսաստանի հարաբերությունների օրինակով։
«Մեզ էլ էին ասում, թե մենք պետք է ընտրություն անենք Բրյուսելի եւ Մոսկվայի միջեւ։ Մենք պատասխանում էինք, որ նման բան չկա, որ միանալով ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը` մենք նույնիսկ կարող ենք բարելավել կապերը Ռուսաստանի հետ։ Այսօր Չեխիայի եւ Ռուսաստանի հարաբերություններում այլեւս չկա նախկինում առկա զգացմունքային ենթատեքստը։ Հարաբերությունները բարելավվել եւ ավելի պրագմատիկ են դարձել։ Դա հենց այն է, ինչին ձգտում ենք Արեւելյան գործընկերության երկրների հետ», - ասել է Շտեֆան Ֆյուլեն։
Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրում ընդգրկված են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Մոլդովան եւ Բելառուսը: