Սարիբեկ Սուքիասյանը պնդում է, որ «Բյուրեղ» գործարանը պատկանում է իրեն, եւ Ռուբեն Հայրապետյանը ապօրինի կերպով է ձեռք բերել գործարանի բաժնետոմսերի 90 տոկոսը՝ ճնշումներ գործադրելով բաժնետերեր Գոռ Դավթյանի ու Ռոբերտ Հարությունյանի վրա։
Վերոհիշյալ գործարարներից մեկի՝ Գոռ Դավթյանի անվան հետ է կապված անցած ամիս «Սիլ» ընկերության համասեփականատեր Սարիբեկ Սուքիասյանի դեմ հարուցված քրեական գործը։ Փետրվարի 12-ին Սուքիասյանը բերման էր ենթարկվել ոստիկանություն, այնուհետեւ նրան մեղադրանք էր առաջադրվել Գոռ Դավթյանին ապօրինի ազատությունից զրկելու կասկածանքով։
Ոստիկանության պնդմամբ, Սարիբեկ Սուքիայանը փորձել էր Գոռ Դավթյանին ստիպել իր կամքին հակառակ ստորագրել «Բյուրեղ» գործարանի բաժնետերերի հետ կապված ինչ-որ փաստաթղթեր։ Սուքիասյանը հերքում է մեղադրանքները, պնդելով, որ իրականում իշխանությունները փորձում են ապօրինաբար իրենցից խլել գործարանը՝ դա պայմանավորելով իր եղբոր՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընդդիմադիր քաղաքական կողմնորոշմամբ։
Ուրբաթ օրը Սարիբեկ Սուքիասյանի փաստաբանները տարածել են հայտարարություն, որում ասվում է, թե Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը «Բյուրեղ հանքային ջրերի գործարանի» շուրջ 90% բաժնետոմսերի սեփականատերն է դարձել ապօրինի կերպով։
Հայտարարությունում ասվում է, որ «Բյուրեղ» գործարանի այլեւս նախկին բաժնետերեր Գոռ Դավթյանն ու Ռոբերտ Հարությունյանը երկու անգամ փորձել են, եւ չեն կարողացել վաճառել «Բյուրեղ» գործարանի 85.6% կազմող իրենց բաժնետոմսերը Սարիբեկ Սուքիսայանի կնոջը` Ասպրամ Տոնոյանին։ Առաջին վաճառքը անվավեր է ճանաչել դատարանը, երկրորդի ժամանակ կնքվել է առքուվաճառքի նախնական պայմանագիր։ Այնուհետեւ, փաստաբանների պնդմամբ, ընկերության փոքր բաժնետերերից մեկը իր բաժնեմասը նվիրել է Ռուբեն Հայրապետյանին, եւ վերջինս, հանդես գալով որպես բաժնետեր, փետրվարի 11-ին Գոռ Դավթյանին եւ Ռոբերտ Հարությունյանին տեղեկացնում է, որ ցանկանում է ձեռք բերել նաեւ նրանց բաժնետոմսերը: Այդ ամենից հետո, Գոռ Դավթյանը դիմում է Սուքիասյանի փաստաբան Արա Զոհրաբյանին օգնության խնդրանքով, եւ ասում, թե Ռուբեն Հայրապետյանի մարդիկ ճնշումներ են գործադրում իր վրա։ Փաստաբանների պնդմամբ, այնուհետեւ տեղի է ունեցել Սարիբեկ Սուքիասյանին բերման ենթարկելու միջադեպը։
«Քրեական հետապնդումը Սարիբեկ Սուքիասյանի նկատմամբ, ըստ էության, դյուրինացրել է պրոցեսները, որպեսզի կարողանան Գոռ Դավթյանին պահել իրենց հսկողության ներքո, եւ հետագայում էլ այդ առքուվաճառքի պայմանագիրը կատարել», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Սարիբեկ Սուքիասյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։ - «Իհարկե այս գործարքը վիճարկվելու է դատական ատյաններում, որովհետեւ այդ գործարքը տեղի է ունեցել օրենքի կոպիտ խախտումներով», - հավելեց փաստաբանը։
Անցած տարվա դեկտեմբերի 25-ին Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Արմենիան Ռոյալ Սիգարետ» ընկերությունը մոտ 4.3 միլիարդ դրամով գնել էր նախկինում նույնպես «Սիլ կոնցեռնին» պատկանող «Բջնի» հանքային ջրերի գործարանը, որի առնչությամբ Սուքիասյանների ընտանիքը դիմել է դատարան:
Գոռ Դավթյանի եւ Ռոբերտ Հարությունյանի հետ կապվել չհաջողվեց: