Մատչելիության հղումներ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում կայացրեց գազի սակագները բարձրացնելու մասին


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ուրբաթ օրը միաձայն որոշեց, որ ապրիլի 1-ից բնակչության կողմից սպառվող գազի 1 խորանարդ մետրը կարժենա 132 դրամ՝ ներկայիս 96-ի փոխարեն, իսկ խոշոր սպառողները 1000 խորանարդ մետրի դիմաց կվճարեն 243 դոլար՝ 215-ի փոխարեն։

Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը այսպես բնորոշեց հանձնաժողովի որոշումը. - «Հակիրճ՝ մեկ բառով, մասնագիտական մոտեցում ցուցաբերվեց մեր գործառույթների շրջանակներում «ՀայՌուսգազարդ»-ի կողմից ներկայացված հայտին»։

AՀայաստան -- Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստը, 26-ը փետրվարի, 2010
Հանձնաժողովում կայացած քննարկման ժամանակ Հայաստանում գազի մատակարարման ոլորտում միակ եւ մենաշնորհային դիրք զբաղեցնող «ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե գազի սակագինը չբարձրացնելու տարբերակ ընկերությունը ուղղակի չուներ։

«Եթե կա մի կառույց, որը կարող է գազը ներկրել ավելի էժան, քան մենք, ամբողջ մեր համակարգը կարող ենք տրամադրել, թող վճարեն, այդ էժանը բերեն։ Որպես մի քիչ այդ բիզնեսից հասկացող մասնագետ, ասում եմ՝ չկա», - հայտարարեց Կարապետյանը։

«ՀայՌուսգազարդ»-ի գլխավոր տնօրենը նաեւ նշեց, թե բնակչության սոցիալապես անապահով շերտերի համար գազի թանկացումը կազմելու է ամսական 1000-ից 2000 դրամ։

Իսկ «ՀայՌուսգազարդ»-ի եւ սպառողների շահերը ներկայացնող կազմակերպությունների հետ հարցուպատասխանի ընթացքում հարցի սոցիալական կողմի, եւ, հատկապես, անապահով խավերի համար սպասվող թանկացման հետեւանքների մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, թե դա ամենեւին էլ հանձնաժողովի խնդիրը չէ։

«Կարծում եմ, որ այն բեռը, որը որոշակի սոցիալական խմբերի մոտ կառաջացնի [գազի թանկացումը], վարչապետը հստակ ասաց, որ կառավարությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի», - ասաց Նազարյանը՝ ընդգծելով. - «Սա մեր կարգավորող հանձնաժողովի խնդիրը չէ»։

Նախորդ ամիս «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը համապատասխան հայտով դիմել էր Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Ներկայացրած հայտով ընկերությունը առաջարկել էր 41 տոկոսով ավելացնել բնակչությանը մատակարարվող գազի սակագինը՝ 1000 խորանարդ մետրի համար ներկայումս գործող 96 հազար դրամի փոխարեն սահմանելով 136 հազար դրամ սակագին։ Առաջարկվում էր նաեւ մոտ 19 տոկոսով ավելացնել խոշոր գազօգտագործողների համար գործող սակագները՝ այժմ գործող 215 դոլարին համարժեք դրամի փոխարեն (մոտ 82 հազար դրամ) սահմանելով 256 դոլարին համարժեք դրամ (96 հազար դրամ):

Ընկերությունը սակագնի բարձրացումը հիմնավորում է այն փաստով, որ ապրիլի 1-ից Ռուսաստանից ներկրվող գազի սակագինը 1000 խորանարդ մետրի դիմաց 154 դոլարից կբարձրանա՝ հասնելով 180 դոլարի։

Բնակիչները դժգոհում են գազի թանկացումից
please wait

No media source currently available

0:00 0:02:40 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG