Համակարգի գործունեությունը գնահատելով առավելապես մարտիմեկյան իրադարձությունների համատեքստում, Արզումանյանը նշեց, թե իշխանության վերարտադրման, կամ իր ձեւակերպմամբ՝ պետական հեղաշրջման այդ ողջ պրոցեսին մասնակից են եղել դատաիրավական գործառույթներ ունեցող գրեթե բոլոր պետական ստորաբաժանումները։ Օրինակ դատարանների ապօրինի թույլտվությամբ խուզարկություններ են թույլատրվել հարյուրավոր ընդդիմադիրների բնակարաններում։ Հետագա հալածանքների համար շատ դեպքերում ու կոնկրետ իր դեպքում հիմք են ծառայել գաղտնալսումների ձայնագրությունները, իսկ դրանք արդեն, ինչպես նշեց նախկին արտգործնախարարը, վեր են օրինականության մասին բոլոր պատկերացումներից։
«Սա արտառոց է։ Համաշխարհային պրակտիկայում, գիտեք, դեպքեր եղել են՝ Ուոթերգեյթի սկանդալը դեռեւս բոլորը հիշում են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը ստիպված եղավ իմպիչմենտից խուսափելու համար հրաժարական տալ, որովհետեւ հակառակորդի գրասենյակից փորձել էր [գաղտնալսման միջոցով] ինֆորմացիա ստանալ», - նշեց Արզումանյանը։
Քննարկման մասնակիցներն առավելապես ուշադրություն հրավիրեցին, իրենց բնորոշմամբ՝ հայաստանյան քաղբանտարկյալների նկատմամբ քրեակատարողական հիմնարկներում ամենատարբեր ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումների գործադրման արատավոր պրակտիկայի վրա։
Վերջին տարիներին Հայաստանի քրեակատարողական մի շարք հիմնարկներում գտնված «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, վկայաբերելով այդպիսի ճնշումների բազմաթիվ փաստեր՝ եզրակացրեց. - «Քրեակատարողական հիմնարկներում քաղբանտարկյալների նկատմամբ բոլոր նման գործողությունները կազմակերպվում են այդ հիմնարկների ղեկավարության եւ, այսպես կոչված գողական էլեմենտի համագործակցությամբ»։