Մեկնաբանելով հայաստանյան մամուլում հայտնված հրապարակումները, թե պաշտոնական Սուխումը աբխազահայության նկատմամբ հալածանքեր է սկսել, Մաթոսյանը ասաց. - «Դա նախեւառաջ զրպարտանք է Աբխազիայի Հանրապետության ղեկավարների հասցեին: Ավելին ասեմ` դա պարզապես հեքիաթ է եւ սադրանք»:
Հայաստանյան որոշ տպագիր եւ էլեկտրոնային լրատավամիջոցներ չորեքշաբթի օրը տեղեկացրել էին, թե Աբխազիայի իշխանությունները` Ռուսաստանի աջակցությամբ, պաշտոնական Երեւանից պահանջում են ճանաչել հանրապետության անկախությունը` հակառակ դեպքում, իբր, սպառնալով արտաքսել տեղի հայերին:
Սերգեյ Մաթոսյանը կտրականապես հերքեց այդ տեղեկությունները` հայտարարելով, որ Աբխազիայի ղեկավարությունը նման պահանջով հանդես չի եկել:
«Մեր հանրապետության քաղաքական շրջանակներում այս հարցը երբեք չի քննարկվել: Եվ նույնիսկ երբ կենցաղային մակարդակում հարցադրումներ են հնչում, թե ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչում Աբխազիայի անկախությունը, պատասխանը միանշանակ է: Մեր հանրապետությունում շատ լավ են հասկանում քաղաքական այն իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը` կապված Ղարաբաղի խնդրի հետ: Այդ իսկ պատճառով, այստեղ այդ հարցը չի քննարկվել եւ չի քննարկվելու: Որեւէ կշտամբանք Հայաստանի, պաշտոնական Երեւանի կամ առավել եւս Աբխազիայում բնակվող հայերի հասցեին չի կարող հնչել», - համոզված է Մաթոսյանը:
Հայազգի պատգամավորի կարծիքով` Աբխազիայում բնակվող հայերի հիմնական խնդիրները կենցաղային եւ սոցիալական հարթություններում են:
«Եթե մենք որոշ խնդիրներ ունենք, ապա դրանք քաղաքականությանը որեւէ կերպ չեն առնչվում: Լինում են, իհարկե, կռիվներ, վեճեր, երբեմն ազգությամբ աբխազները կարող են հայերի հասցեին ոչ այնքան հաճելի արտահայտություններ թույլ տալ: Դա էլ, բնականաբար, առաջացնում է մեր հայրենակիցների դժգոհությունը: Դրանք, սակայն, զուտ կենցաղային մակարդակի եզակի դեպքեր են, այլ ոչ թե պետական քաղաքականություն», - նշեց Մաթոսյանը: