Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը կմասնակցի Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության արարողությանը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 25-ին կմեկնի Կիեւ՝ մասնակցելու Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության արարողությանը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը:

Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում կլինեն նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, նախագահի խորհրդական Անդրանիկ Մանուկյանը եւ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը:

Հասմիկ Սմբատյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG