Մատչելիության հղումներ

Քարզայը կոչ է անում ՆԱՏՕ-ին նվազեցնել զոհերի թիվը խաղաղ բնակչության շրջանում


Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հայտարարել է, որ թալիբների դեմ միջազգային կոալիցիայի ռազմական գործողությունների ընթացքում շարունակում է բարձր մնալ զոհերի թիվը խաղաղ բնակչության շրջանում:

Երկրի խորհրդարանի նստաշրջանի բացմանը ունեցած ելույթում Քարզայը շնորհակալություն է հայտնել կոալիցիոն զորքերի հրամանատար, գեներալ Սթենլի ՄըքՔրիստալին այն միջոցների համար, որ ձեռնարկվել են վերջին օրերին խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը նվազեցնելու ուղղությամբ: Աֆղանստանի նախագահը, սակայն, նշել, որ այդ միջոցները բավարար չեն:

Երկրի հարավում մեկ շաբաթ առաջ մեկնարկած խոշոր ռազմական գործողության ընթացքում, երկրի իշխանությունների տվյալներով, զոհվել են անռվազն 15 խաղաղ բնակիչներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG