Մատչելիության հղումներ

Օբաման հանդիպեց Դալայ Լամայի հետ


Երեկ Վաշինգտոնում կայացել է Նոբելյան մրցանակակիրներ` Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի եւ Տիբեթի հոգեւոր առաջնորդ Դալայ Լամայի հանդիպումը:

Դալայ Լաման փոխանցել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են խաղաղության, կրոնական ներդաշնակության եւ մարդկային արժեքների պաշտպանության հարցեր:

Սպիտակ տան հաղորդմամբ, հանդիպման ժամանակ Օբաման տիբեթցիներին կոչ է արել ուղիղ երկխոսության մեջ մտնել Չինաստանի իշխանությունների հետ` միաժամանակ իր աջակցությունը հայտնելով Տիբեթում մարդու իրավունքների պաշտպանությանը:

Չինաստանի իշխանությունները բողոքել են Դալայ Լամայի հետ Օբամայի հանդիպման առնչությամբ` ԱԳՆ հրավիրելով եւ իրենց դժգոհությունը փոխանցելով Պեկինում Միացյալ Նահանգների դեսպանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG