Լրագրողների հետ հանդիպմանը Շահնազարյանը բերեց հետեւյալ փաստարկները. մինչեւ Սոչիում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, համանախագահները կողմերին ներկայացրին Մադրիդյան առաջարկների նորացված տարբերակը, նաեւ՝ «Ռուսաստանի վարչապետ Պուտինը Թեհրան գործուղեց Ռոբերտ Քոչարյանին։ Իսկ արդեն Սոչիի հանդիպանը, նրա խոսքով, Ռուսաստանը կողմերին առաջարկեց երկշաբաթյա ժամկետում ներկայացնել իրենց մոտեցումները, որոնք, սակայն, արդեն պետք է ներկայացվեին ոչ թե Մինսկի խմբի համանախագահներին, այլ Ռուսաստանին։
«Սա ակնարկ է Ռուսաստանին լրացուցիչ դեր վերապահելու կարգավորման հարցում, եթե ոչ՝ սկսել զուգահեռ կարգավորում, ինչը կար 90-ականների սկզբին», - գնահատեց Դավիթ Շահնազարյանը:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններն՝ ՀԱԿ-ի ներկայացուցիչը ասաց, որ «ֆուտբոլային» կոչված դիվանագիտությամբ մեկնարկած մերձեցման այս գործընթացը փոխակերպվել է մի նոր հակամարտության. - «Օրեցօր իրականանում են ՀԱԿ-ի այն կանխատեսումները, որ միջազգային հանրությունը Հայաստանին ստիպելու է առաջինը վավերացնել արձանագրություններն ու դա հայկական կողմի հռչակած, այսպես կոչված նախաձեռնողական քաղաքականության հետ ամենեւին էլ կապ չունի»:
«Իշխանության ներկայացուցիչները փրփուրը բերաններին հայտարարում էին, որ՝ ոչ, միայն Թուրքիայից հետո [կվավերացնեն արձանագրությունները], բայց հիմա ստիպեցին նրանց… Կարծում եմ, որ շատ մոտ ապագայում խորհրդարանը առանց վերապահումների կվավերացնի այդ արձանագրությունները», - ասաց նա՝ շարունակելով. - «Օրենսդրական նախաձեռնությունը, որը դրվել է արդեն շրջանառության մեջ, հնարավորություն է տալու Սերժ Սարգսյանին նույնիսկ վավերացումից հետո հետ կանչել ստորագրությունը, չեմ կարծում, որ լավագույն լուծումն էր: Բայց դա իսկապես ճարահատյալ լուծում էր»:
«Սա Ռուսաստանի նախաձեռնությունն է», - հիշեցրեց–ճշգրտեց Շահնազարյանը՝ բացատրելով, Մոսկվային պետք էր ոչ թե վերջնական կարգավորում, այլ պարզապես արձանագրություններ, ինչն էլ նա ստացավ։
Նրա խոսքով, Ռուսաստանին դա պետք էր Անկարայի հետ իր բազմաշերտ հարաբերություններն ու շահերը կարգավորելու տեսանկյունից։ Միացյալ Նահանգները, իր հերթին, փորձում է փրկել իրավիճակը` Հայաստանին հարկադրելով առաջինը վավերացնել արձանագրություններն ու չփորձել հետ կանչել դրանք։
«Միեւնույն ժամանակ, Վաշինգտոնն էլ իր գերադաս շահերն ունի Թուրքիայի հետ», - հավելեց Շահնազարյանը՝ հիշեցնելով առաջիկա ապրիլի 14-ին վարչապետ էրդողանի ԱՄՆ կատարելիք այցի մասին։
Աուլիսի ընթացքում Շահնազարյանը նաեւ փոխանցեց, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Հաագայի միջազգային դատարանում հայց հարուցելու համար պատրաստ են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը եւ Հաագա կուղարկվեն «առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում»: