Մատչելիության հղումներ

Տեղական հարկերի մասին օրինագծի շուրջ քննարկումները շարունակվում են


ԱԺ պատգամավորներ Վարդան Այվազյանը (ձախից) եւ Արծվիկ Մինասյանը:
ԱԺ պատգամավորներ Վարդան Այվազյանը (ձախից) եւ Արծվիկ Մինասյանը:

Խորհրդարանական անցյալ քառօրյայում բուռն քննարկումների առիթ դարձած տեղական ինքնակառավարման մարմինների մասին հարկային փաթեթը, որի քվեարկությունը հետաձգվեց, վայելում է խորհրդարանական մեծամասնության եւ կոալիցիոն կառավարության լիակատար աջակցությունը: Դաշնակցության ներկայացուցիչը լուրջ առարկություններ ունի:

Խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնող պատգամավոր Վարդան Այվազյանի (ՀՀԿ) խոսքով, դրանով «ֆինանսական անկախություն է տրվում տեղական ինքնակառավարման մարմիններին»:

«Գաղափարախոսություն լավն է», - լրագրողների հետ հանդիպմանը պնդեց Այվազյանը, ինչին պատգամավոր Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) հակադարձեց. - «Գաղափարախոսությունը քվեարկության չի դրվում»:

«Գաղափարախոսությունը ամրագրված է այլեւս Սահմանադրությամբ՝ միասնական հարկային եւ տարածքային զարգացման քաղաքականություն», - շարունակեց Մինասյանը՝ հարց ուղղելով Վարդան Այվազյանին. - «Դուք կարո՞ղ եք այսօր ինձ պատասխանել. կառավարության միասնական հարկային քաղաքականության մեջ տեղական հարկատեսակները այդ անվանումներով, որ բերված է, ինչ տեսակարար կշիռ է ունենալու եւ զարգացման ինչ կանխատեսում է ապահովելու»:

«Հենց գաղափարախոսությունն է քվեարկության դրվում մեզ մոտ: Քաղաքական որոշումներով ենք, չէ՞, մենք առաջնորդվում», - արձագանքեց Այվազյանը շարունակելով. - «Տվյալ օրենսդրական նախաձեռնությունը բացարձակապես ներկայացված հարկերի մասը չի լուծում: Մենք ասում ենք՝ կխոսենք հարկերի մասին այն ժամանակ, երբ այդ հարկատեսակը կբերեն ինձ, կասեն, սա, օրինակ, վաճառքի հարկն է, ես կասեմ՝ դրույքաչափն ինչքա՞ն է, ինչո՞ւ ես սա դրել, սա՞ ինչ է»:

Կառավարությունը խորհրդարանին դեռ չի ներկայացված օրինագծի վերամշակված տարբերակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG