Մատչելիության հղումներ

Ղազախստանը «զգուշավոր լավատեսություն» է արտահայտում ԼՂ կարգավորման առնչությամբ


Կանատ Սաուդաբաեւը (ձախից) եւ Էդվարդ Նալբանդյանը լրագրողների հետ հանդիպմանը Երեւանում, 16-ը փետրվարի, 2010թ.
Կանատ Սաուդաբաեւը (ձախից) եւ Էդվարդ Նալբանդյանը լրագրողների հետ հանդիպմանը Երեւանում, 16-ը փետրվարի, 2010թ.

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը երեքշաբթի օրը Երեւանում հայտարարեց, որ իր երկիրը «զգուշավոր լավատեսություն ունի» Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ զարգացումների հետագա հեռանկարների վերաբերյալ։

«Մենք, անկասկած, մտադիր ենք, դրական լիցք հաղորդել գործընթացին, բայց միեւնույն ժամանակ, համոզված ենք, որ հակամարտության կարգավորումը գտնվում է հակամարտության մեջ ներքաշված կողմերի ձեռքում», - Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հետ հանդիպման ավարտին հրավիրված համատեղ ասուլիսում ասաց Սաուդաբաեւը՝ հավելելով, որ «սառեցված հակամարտությունների», մասնավորապես Ղարաբաղյան կարգավորումը ԵԱՀԿ-ում նախագահող երկրի առաջնահերթ խնդիրն է, եւ Ղազախստանը «ունի լրացուցիչ ռեսուրսներ»։

Կանատ Սաուդաբաեւի հետ հետ հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երկուշաբթի օրը Բաքվում հայտարարել էր, թե Մադրիդյան սկզբունքների թարմացված տարբերակն Ադրբեջանի համար ընդունելի է։

ԵԱՀԿ նախագահը այցելել է Երեւան
please wait

No media source currently available

0:00 0:04:40 0:00
Ուղիղ հղում


Ի պատասխան հարցին, թե որքանո՞վ են դրանք ընդունելի Հայաստանի համար, Հայաստանի արտգործնախարարը նախ հիշեցրեց, թե շուրջ մեկ տարի Ադրբեջանն ընդհանրապես հրաժարվում էր բանակցությունների գործընթացում ներառել Մադրիդյան առաջարկությունները, նույնիսկ ժխտում էր նման փաստաթղթի գոյությունը:

«Ինչ վերաբերում է Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ կոնկրետ առաջարկներին, որոնք կողմերը, Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, պետք է ներկայացնեն, ապա, երբ Ադրբեջանը ներկայացնի իր առաջարկությունները, այդ ժամանակ քննարկումները կշարունակվեն», - հավելեց Էդուարդ Նալբանդյանը։

Կանատ Սաուդաբաեւի եւ Բակո Սահակյանի հանդիպումը Երեւանում, 16-ը փետրվարի, 2010թ.
Կանատ Սաուդաբաեւը տարածաշրջանային այցի շրջանակներում երեքշաբթի օրը Երեւանում հանդիպեց նաեւ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ։

Հանդիպման ավարտին Սահակյանը լրագրողներին ասաց, որ թե’ Մադրիդյան նորացված փաստաթուղթը եւ թե’ մնացած փաստաթղթերը չեն կարող վերջնականապես տեղ գտնել բուն գործընթացում, քանի որ մշակվել են առանց Լեռնային Ղարաբաղի։ Նա նաեւ հաստատեց, որ իրենք ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներից մադրիդյան նորացված տարբերակը պաշտոնապես չեն ստացել, սակայն Ստեփանակերտը, բնականաբար, տեղյակ է դրա կետերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG