Մատչելիության հղումներ

Նազարբաեւը Ղարաբաղյան կարգավորման միջոցառումների փաթեթ է պատրաստել


ԵԱՀԿ-ում նախագահող պետության` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին առաջարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջոցառումների փաթեթ: «Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալության փոխանցմամբ` այդ մասին հայտնել է Ղազախստանի արտգործնախարարության միջազգային լրատվության կոմիտեի նախագահ Ռոման Վասիլենկոն:

Ըստ Վասիլենկոյի, առաջարկները Ալիեւին Բաքվում փոխանցել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը:

Ձեռնպահ մնալով պաշտոնական Աստանայի առաջարկների մանրամասները հրապարակելուց` Վասիլենկոն հայտարարել է, թե «Ղազախստանը հանդես է գալիս որպես ազնիվ, անաչառ միջնորդ»:

«Մենք սատարում ենք ԵԱՀԿ-ի խաղաղապահ ջանքերը, աջակցում ենք ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդներին», - ասել է Ռոման Վասիլենկոն` հավելելով, թե Ղազախստանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին մոտենում է «իրատեսական տեսանկյունից»:

«Մեր խնդիրն է պահպանել բանակցային գործընթացի նշմարվող դրական դինամիկան», - հայտարարել է Ղազախստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը:

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը երեկ Բաքվից ժամանել է Երեւան, ուր արդեն հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի, ինչպես նաեւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG