Մատչելիության հղումներ

Թուրքիայի արտգործնախարարը ժամանել է Թեհրան


Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այսօր ժամանել է Թեհրան` երկկողմ բանակցություններ անցկացնելու Իրանի ղեկավարության հետ:

IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին եւ Ահմեդ Դավութօղլուն քննարկելու են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային եւ միջազգային վերջին իրադարձություններին առնչվող հարցեր:

Միջազգային լրատվական գործակալությունների վկայությամբ` Թուրքիայի արտգործնախարարի այցի շրջանակներում քննարկվելու են նաեւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG