Մատչելիության հղումներ

Լոռիում չբացահայտված են մնում հնչեղ սպանությունները


Լոռիում 2009 թվականին աճել են ինչպես հանցագործությունները, այնպես էլ դրանց բացահայտման դեպքերը:

2009-ին մարզում արձանագրվել է 1223 հանցագործության դեպք: Նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշն ավելացել է շուրջ 500-ով: Անցած տարի հանցագործությունների բացահայտումը կազմել է շուրջ 93 տոկոս: Կրկին նախորդ տարվա համեմատ ավելի՝ մոտ 10 տոկոսով:

Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, գնդապետ Անուբախ Համբարյանը, ներկայացնելով իրենց գործունեության անցած տարվա ցուցանիշները, նշեց, որ հանցագործությունների աճ է արձանագրվել բոլոր ոլորտներում, ընդ որում՝ աճ է արձանագրվել հանցագործությունների տարբեր տեսակների շարքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG