Եվրոպական դատարան ուղարկված գործերի տերերը կառավարության՝ դեռ 2007 թվականին ընդունված որոշմանն ընդդիմացողներն են: Նրանք հրաժարվում են իրենց հողերը վաճառել ACP ընկերությանը: Մինչդեռ կառավարության որոշմամբ՝ նրանց, ինչպես նաեւ Շնողի ու Թեղուտի շուրջ 82 հա հողատարածք օտարվել է ընկերությանը՝ հանքաշահագործման նպատակով: Կառավարությունը՝ Թեղուտի ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից:
Փաստաբան Կարեն Թումանյանը, սակայն, գտնում է, որ առանց գերակա շահ հռչակելու էլ, հանքարդյունաբերող ընկերությունը կարող էր օգտագործել հողատարածքները՝ դրանք գնելով հողատերերից այնքան գումարով, որքանով դրանք կվաճառեին տերերը:
Փաստաբանը Եվրոպական դատարան ուղարկված գործերում, բացի կադաստրային արժեքից ցածր գներով հողերի գնման գործընթացից, վիճարկում է նաեւ Հայաստանի դատարաններում հողատերերի նկատմամբ անարդար, այսինքն՝ անհավասար պայմանները: Հողատերերը զրկված են եղել փաստեր ներկայացնելուց:
Նրանց հողերը գնահատող կազմակերպության եզրակացությունը, համաձայն որի սահմանած արժեքի Armenian Copper Programm /ACP/ ընկերության Թեղուտ ՓԲԸ-ն գնում է հողերը, դատարաններում համարվել է ապացույց՝ հողատերերին թույլ չտալով պահանջել նշանակել այլընտրանքային փորձաքննություն:
Թեղուտ ՓԲԸ տվյալներով, իրենք չեն կարողանում գնել կառավարության կողմից իրենց օտարված 22 միավոր հողերը: Ընկերության գործադիր վարչության անդամ Ռուբեն Պապոյանը պնդում է, թե իրենց առաջարկած գինը ամենեւին էլ ցածր չէ:
Ընկերությանն ընդդիմացող շնողեցի հողատերերը այլ բան են ասում: Նրանք պնդում են, թե իրենց ներկայացված գինը 17 անգամ ցածր է կադաստրային արժեքից: