Մատչելիության հղումներ

Հայիթիի երկրաշարժի զոհերի թիվը հավասարվում է 2004-ի ցունամիից զոհվածների թվին


Հայիթիի կառավարությունը հրապարակել է հունվարի 12-ի երկրաշարժի զոհերի մասին նորացված տվյալները։ Իշխանությունների գնահատմամբ, աղետից զոհվածների թիվը հասել է 230 հազարի, ինչը համարժեք է Հարավ-Արեւելյան Ասիայում 2004 թվականին տեղի ունեցած ցունամիի զոհերի թվին։

Հայիթիի իշխանությունները զգուշացրել են, որ նոր հրապարակված տվյալը վերջնական չէ, քանի որ այստեղ չեն ներառված բազմաթիվ զոհեր, ում հուղարկավորությունը կատարվել է մասնավոր գերեզմանոցներում՝ հարազատների կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG