Մատչելիության հղումներ

Իրանի դեմ նոր պատժամիջոցներ են նախապատրաստվում


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ միջազգային հանրությունը միասնական դիրքորոշում է որդեգրել Իրանի, Օբամայի բնութագրմամբ՝ «վատ պահվածքի» վերաբերյալ։ ԱՄՆ-ի նախագահը հավելել է, որ Իրանի դեմ նոր, ավելի խիստ պատժամիջոցներ են նախապատրաստվում։

Օբաման ասել է, որ իրանական ուրանը արտերկրում հարստացնելու՝ ՄԱԿ-ի ներկայացրած առաջարկի մերժումը Իսլամական Հանրապետության կողմից ապացուցում է, որ Թեհրանի իրական նպատակը զենքի ստեղծումն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG