Մատչելիության հղումներ

Իրանը վերսկսել է հարստացված ուրանի արտադրությունը


Իրանի պետական արաբալեզու «Ալ-Ալամ» հեռուստատեսության հաղորդմամբ, չնայած Իրանի վրա միջուկային ծրագրի հետ կապված Արեւմուտքի ճնշումներին, պաշտոնական Թեհրանը հայտարարել է, թե վերսկսել է 20 տոկոսով հարստացված ուրանի արտադրությունը: Աշխատանքներն ընթանում են Միջուկային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների ներկայությամբ։

Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան երկուշաբթի օրը հայտարարել էին, թե հորդորելու են ՄԱԿ-ին ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ այն բանից հետո, երբ Իրանի միջուկային գերատեսչության ղեկավար Ալի Աքբար Սալեխին հայտնել էր հարստացված ուրանի արտադրությունը այսօրվանից վերսկսելու մասին։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արդեն կիրառել է պատժամիջոցներ երեք փուլով՝ փորձելով ստիպել Թեհրանին հրաժարվել Իրանում ուրանի հարստացման ծրագրի իրականացումից։

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավար Սերգեյ Պատրուշեւը հայտարարել է, որ հարստացված ուրանի արտադրության վերաբերյալ պաշտոնական Թեհրանի հայտարարությունը «կասկածներ է հարուցում Իրանի մտադրությունների եւ միջուկային ծրագրի խաղաղ բնույթի վերաբերյալ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG