Մատչելիության հղումներ

Մեկնարկում է Սերժ Սարգսյանի եռօրյա այցը Մեծ Բրիտանիա


Փետրվարի 9-ին եռօրյա աշխատանքային այցով Մեծ Բրիտանիա է ժամանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը։

Պատվիրակության կազմում են Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։

Նախագահը հանդիպելու է Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի, Արքայազն Չարլզի եւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդի հետ։

Կարեւորվում է Վինձորյան պալատում կայանալիք ընդունելությունը, որով սկիզբ է դրվելու «Երեւան` իմ սեր» նախագծին։ Նախագծի արդյունքում նախատեսվում է վերակառուցել Երեւանի կենտրոնի մի շարք պատմական շինություններ եւ դրանք վերածել մշակութային կենտրոնների։

Փետրվարի 10-ի առավոտյան Սերժ Սարգսյանը ելույթ է ունենալու Մեծ Բրիտանիայի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում՝ Չաթեմ Հաուզում, որտեղ հաճախ են կազմակերպվում քաղաքական, հոգեւոր ղեկավարների, միջազգային փորձագետների հետ հանդիպումներ։ Մեկ շաբաթից այստեղ ելույթ է ունենալու նաեւ Վրաստանի նախագահը։

Նույն օրը նախագահ Սարգսյանի ղեկավարած պատվիրակությունը մասնակցելու է նաեւ Արշիլ Գորկու պատկերասրահի բացմանը՝ Tate Modern ժամանակակից արվեստի թանգարանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG