Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն քննադատում է զրպարտությանը վերաբերող օրենքների «սխալ կիրառումը» Ղազախստանում եւ Տաջիկստանում


Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին քննադատության է ենթարկել զրպարտությանը վերաբերող օրենքների «սխալ կիրառումը» Ղազախստանում եւ Տաջիկստանում՝ լրատվամիջոցներին «լռեցնելու» նպատակով:

Հարաշտիի հայտարարությունը հետեւել է Ղազախստանի դատարանի որոշմանը, որով առգրավվել է նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի փեսայի՝ Թիմուր Կուլիբաեւի հասցեին կոռուպցիոն մեղադրանքներ հրապարակած հինգ անկախ լրագրերի ամբողջ տպաքանակը:

Տաջիկստանում վերջերս մեղադրանք է առաջադրվել երեք թերթերի նկատմամբ, որոնք վերատպել են դատական համակարգում կոռուպցիայի եւ կողմակալության մեղադրանքներին վերաբերող հոդվածներ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG