Մատչելիության հղումներ

Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախընտրական քարոզարշավի վերջին օրն է


Այսօր Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախընտրական քարոզարշավի վերջին օրն է։ Ընտրությունները նշանակված են փետրվարի 7-ին։

Երկրի նախագահի պաշտոնի համար պայքարում են վարչապետ Յուլիա Տիմոշենկոն եւ Ռեգիոնների կուսակցության նախագահ Վիկտոր Յանուկովիչը։

Նախօրեին Ուկրաինայի Խորհրդարանը փոփոխություն է կատարել Ընտրությունների մասին օրենքում, ինչը նախատեսում է ընտրական հանձնաժողովի աշխատանքները սկսել միմիայն քվորումի առկայության դեպքում։

Յանուկովիչը գոհունակություն է հայտնել հիշյալ փոփոխությունների վերաբերյալ, մինչդեռ վարչապետ Տիմոշենկոն մտահոգություն է հայտնել, թե՝ «դրանք կարող են հանգեցնել միակողմանի վերահսկողության»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG