Մատչելիության հղումներ

Չեչնիայում Ռուսաստանի ներքին զորքերի 5 զինվոր է սպանվել


Չեչնիայում գրոհայինների հետ տեղի ունեցած բախումների ժամանակ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Ներքին զորքերի 5 զինվոր է սպանվել, 6-ը` վիրավորվել են։

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ հինգշաբթի Ուրուս-Մարտանի շրջանում 15 իսլամիստ գրոհայինների դեմ մարտում հատուկ ջոկատայինների կողմից ոչնչացվել է առնվազն 6 գրոհային, մյուսները, ըստ նախագահի, դիմել են փախուստի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG