Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում «կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ»:
«Բարձր գնահատելով տարածաշրջանային խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերը»՝ ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալը վերահաստատել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը «Միացյալ Նահանգների համար շատ կարեւոր է, եւ ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել իր օժանդակությունը գործընթացին»:
Ամերիկացի դիվանագետը գործընթացն առաջ մղելու համար անհրաժեշտ է համարել կողմերի քաղաքական կամքի դրսեւորումը:
Նույն օրը Ջեյմս Սթայնբերգը հանդիպում է ունեցել նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հետ: