Մատչելիության հղումներ

Բելառուսի նախագահի հրամանը, որը հնարավորություն է ստեղծում վերահսկել ինտերնետը, քննադատության է արժանացել


Բելառուսի լրագրողներն ու ընդդիմադիրները քննադատել եւ «տեղեկատվությունը ամբողջությամբ վերահսկելի դարձնող» են որակել նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրամանագիրը, որով հնարավորություն է ստեղծվում վերահսկել ինտերնետի օգտագործումը երկրում։

«Բելառուսում անկախ թերթերի մեծ մասը փակվել են, չկան անկախ հեռուստաալիքներ կամ ռադիոկայաններ, ինտերնետը մնում էր անաչառ տեղեկատվության միակ աղբյուրը, այժմ դա էլ է վերահսկվում», - ասել է Բելառուսի լրագրողների ընկերակցության փոխնախագահ Ադնրեյ Բաստունեցը։

Երեկ հայտնի դարձավ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրաման է ստորագրել, որում, մասնավորապես, ասվում է. - «Ինտերնետային ծառայություններ մատուցող ընկերությունները պարտավոր են նույնականացնել այն սարքերը, որոնք օգտագործվում են ինտերնետ մուտք գործելու համար եւ պահպանել այդ սարքերի ու մատուցված ծառայությունների մասին տվյալները»։

Լուկաշենկոյի հրամանը նաեւ պարտավորեցնում է ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերություններին նախագահի նախաձեռնությամբ ստեղծված ինտերնետային վերլուծական կենտրոնի պահանջով արգելափակել իրենց բաժանորդների մուտքը դեպի որոշակի վեբկայքեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG