«Նիկոլ Փաշինյանը, ինչպես եւ ընդդիմության մյուս կողմնակիցները, դատապարտվել են միայն իրենց քաղաքական հայացքների համար, ու ցանցի անդամները անթույլատրելի են համարում Հայաստանի իշխանությունների կողմից շարունակական հաշվեհարդարը քաղաքական հակառակորդների նկատմամբ»,- ասված է Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցի տարածած հայտարարության մեջ։
Հայաստանից, Վրաստանից ու Ադրբեջանից 30 իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ միավորող ցանցի անդամները նշում են, որ Փաշինյանի դատավարության ընթացքում արձանագրվել են էական խախտումներ։ Հայաստանում Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցի աշխատանքների համակարգողն է Հայաստանի հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը, ում ստորագրությունը նույնպես կա հայտարարության տակ։
«Եղել են շատ կոպիտ սխալներ դատարանի կողմից։ Չկար ապացույցի բուն էությունը։ Նրանք օգտագործում էին շատ լուրջ փաստարկներ, որոնք օրենքով իրավունք չունեին ընդունել ինչպես ապացույց։ Ամենակոպիտը, որը մեր համար նկատելի էր, դա պաշտպանության եւ մեղադրանքի կողմի հավասարության սկզբունքի խախտումն էր», - նշեց իրավապաշտպանը։ - «Դա հաշվեհարդար էր Նիկոլ Փաշինյանի հետ», - հավելեց Միքայել Դանիելյանը։
Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցը ընդգծում է, որ Փաշինյանի դեպքում կոպտորեն խախտվել են Հայաստանի Սահմանադրության ավելի քան մեկ տասնյակ կետեր, Քրեական դատավարության օրենսգրքի ու Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի բազմաթիվ հոդվածներ եւ Հայաստանի իշխանություններից պահանջում է՝ «անհապաղ ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին եւ պատժել 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած արյունալի իրադարձություններն իրականացրած մեղավորներին` ինչպես հրաման արձակողներին, այնպես էլ կատարողներին»։