Մատչելիության հղումներ

Վրաստանը առաջարկում է իր տարածքն օգտագործել դեպի Աֆղանստան զենք տեղափոխելու համար


Միխեիլ Սահակաշվիլի
Միխեիլ Սահակաշվիլի

Վրաստանը առաջարկում է իր տարածքն օգտագործել դեպի Աֆղանստան զենք տեղափոխելու համար: «Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում այդ մասին ասել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

Սահակաշվիլին հայտնել է, որ այս առաջարկը առաջին անգամ ներկայացրել են ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենին, ով 2009 թվականի հուլիսին այցելել էր Վրաստան:

Վրաստանը Միացյալ Նահանգներին առաջարկում է օգտագործել իր Սեւծովյան նավահանգիստները` դաշինքի թիկունքային բեռնափոխադրումների համար, ինպես նաեւ իր տարածքի օդանավակայանները` օդանավերը վառելիքով վերալիցքավորելու համար:

«Ես չեմ կարծում, թե Ռուսաստանը հրապարակավ դեմ կարտահայտվի», - ասել է Միխեիլ Սահակաշվիլին: Նրա խոսքերով` «ռուսական արկածախնդրությունը այս տարածաշրջանում զսպելու լավագույն հնարավորությունը քաղաքական ճանապարհն է»:

Պենտագոնը ասել է, թե տեղեկացված է Վրաստանի առաջարկների մասին, բայց հարցի մանրամասները դեռ չեն ուսումնասիրվել:

2005 թվականին Վրաստանը եւ ՆԱՏՕ-ն պայմանագիր են ստորագրել, որը նախատեսում է օգտագործել Վրաստանի օդային տարածքը, ճանապարհներն ու երկաթգծերը դեպի Աֆղանստան բեռնափոխադրումների համար, սակայն զենք-զինամթերքի տեղափոխում չի նախատեսում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG