Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է լոնդոնյան համաժողովին եւ երկկողմ հանդիպումներ է ունեցել


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Լոնդոնում մասնակցել է Աֆղանստանի վերաբերյալ միջազգային համաժողովին, որն անցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի, Միացյալ Թագավորության վարչապետ Գորդոն Բրաունի եւ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հովանու ներքո եւ մասնակցությամբ:

Խորհրդաժողովին ներկա էին շուրջ 70 երկրների արտգործնախարարներ եւ մեկ տասնյակ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:

Խորհրդաժողովի մասնակիցներն ընդունել են համատեղ հայտարարություն, որով վերահաստատել են միջազգային հանրության պատրաստակամությունը` աջակցելու Աֆղանստանում կայունության, անվտանգության եւ ժողովրդավարության հաստատմանը, երկրի զարգացմանն ու բարգավաճմանը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Լոնդոնում Էդվարդ Նալբանդյանը նաեւ երկկողմ հանդիպումներ է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ Միացյալ Թագավորության Եվրոպական հարցերով պետնախարար Քրիս Բրայանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG