Սելինջերի ամենահայտնի ստեղծագործությունը 1951 թվականին հրատարակված «Անդունդի եզրին՝ տարեկանի արտում» վեպն է, որը թարգմանվել է աշխարհի գրեթե բոլոր լեզուներով։ 2005 թվականին «Թայմ» հանդեսը վեպն ընդգրկել է 20-րդ դարի անգլերեն գրված լավագույն 100 վեպերի ցանկում։
Վեպը խաբեբա մեծահասակների դաժան եւ ցինիկ աշխարհում իր տեղը որոնող նյույորքցի դեռահաս Հոլդեն Քոլֆիլդի դեգերումների եւ միայնության մասին է։
Անցյալ դարի 60-ական թվականներին վեպի ընթերցումը ամերիկյան որոշ դպրոցներում չի խրախուսվել, քանի որ համարվել է, թե գրողը չափազանց մռայլ գույներով է նկարագրել ամերիկացի դեռահասի կյանքը։ Առ այսօր տարեկան վաճառվում է այդ վեպի 250 հազար օրինակ։
Գրականագետների կարծիքով, մարդկանց հետ դժվարությամբ շփվող Ջերոմ Սելինջերը «Անդունդի եզրին՝ տարեկանի արտում» վեպը հրատարակելուց հետո է'լ ավելի է մեկուսացել, սկսել է ավելի քիչ գրել։ Վերջին հրատարակված ստեղծագործությունը «Նյու Յորքեր» հանդեսում լույս տեսած «Հափուորթ 16, 1924» վիպակն է։