Մատչելիության հղումներ

Երիտասարդ հայ դասախոսը` «Գինեսի գրքում»


Դավիթ Ֆահրադյան
Դավիթ Ֆահրադյան

1990-ից մինչեւ այսօր Հայաստանի Հանրապետությունից «Գինեսի համաշխարհային ռեկորդներ» գրքում հայտնվել է 7 մարդ. նրանցից առայժմ վերջինը Դավիթ Ֆահրադյանն է, ով ռեկորդը սահմանել է 2009-ի հունիսի 21-ին, որը «Գինեսի գիրք» կազմակերպության կողմից հաստատվել է դեկտեմբերին: Նա «մեկ պտույտ հետ տար» մարզաձեւում պտտաձողի վրա կատարել է 350 պտույտ։

Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ֆիզկուլտուրայի ամբիոնի դասախոս Դավիթ Ֆահրադյանը 2005-ին նույն ռեկորդով մեկ անգամ էլ էր դիմել «Գինեսի համաշխարհային ռեկորդներ» գրքին իր ռեկորդը հաստատելու համար, բայց մերժվել է, «քանի որ «Գինեսին գրքին» դիմելը երկար ու բարդ գործընթաց է,- բացատրեց Դավիթ Ֆահրադյանը, - մեծաթիվ կանոններ են, որոնցից թեկուզ մեկի խախտման դեպքում ռեկորդը չի գրանցվում»:

«Դյուցազնագիր» հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Թովմասյանը հայտնեց, որ 2010-ին սպասվում է «Գինեսին գրքին» նոր հայտի հնարավոր հաստատում: Չցանկանալով մանրամասնել` նա միայն նշեց, որ ռեկորդ «քաղցր» է, ոչ թե սպորտային:
XS
SM
MD
LG