Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր մեկնել է Շվեյցարիա` մասնակցելու Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին: Այդ մասին հաղորդել է ադրբեջանական «ԱզերԹաջ» պետական լրատվական գործակալությունը:
Այսօր բացվող Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով Դավոս են ժամանում պետական գործիչներ, գործարար շրջանակների ակնառու ներկայացուցիչներ, հայտնի հասարակական գործիչներ: Ակնկալվում է, որ համաժողովի մասնակիցների թիվը կհասնի երկուեւկես հազարի:
Հնգօրյա համաժողովի հիմնական թեման է լինելու համաշխարհային տնտեսության եւ հատկապես դրա ֆինանսական սեկտորի առողջացումը ճգնաժամից հետո:
Համաժողովի բացման խոսքով հանդես կգա Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: