Մատչելիության հղումներ

«Հույս Հայիթիին հենց հիմա» հեռուստամարաթոնի արդյունքում հանգանակվել է 57 միլիոն դոլար


«Հույս Հայիթիին հենց հիմա» խորագրով համաշխարհային հեռուստամարաթոնի արդյունքում հանգանակվել է 57 միլիոն դոլար:

Оսկարակիր դերասան Ջորջ Քլունիի նախաձեռնությամբ եւ շուրջ 140 աստղերի մասնակցությամբ անցկացված մարաթոնը ուրբաթ օրը հեռարձակվել է Լոս Անջելեսից, Նյու Յորքից եւ Լոնդոնից:

Երկու ժամ տեւած մարաթոնի մասնակիցների թվում էին աշխարհահռչակ աստղեր Մադոննան, Բեյոնսեն, Բոնոն, Սթինգը, Քրիստինա Ագիլերան, Ալիշա Քիսը, Ջասթին Թիմբերլեյքը, Շակիրան, տասնյակ այլ հանրահայտ երաժիշտներ, դերասաններ Բրեդ Փիթը, Անջելինա Ջոլին, Լեոնարդո դի Կապրիոն, Ջուլիա Ռոբերթսը եւ այլք:

Պաշտոնապես հաստատված տվյալներով՝ հունվարի 12-ի աղետալի երկրաշարժից Հայիթիում զոհվել է 150 հազար մարդ, հարյուր հազարավոր մարդիկ շարունակում են մնալ անօթեւան, առանց խմելու ջրի, սննդի եւ դեղորայքի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG